ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալների բացակայության պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց:
Այս մասով քննվում են Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի գործերը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ նիստը հետաձգվում է ամբաստանյալների բացակայության պատճառով:
«Դատարանը որոշեց Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի կարգով գործի քննությունը հետաձգել ամբաստանյալների բացակայության պատճառով: Ինձ տեղեկացրել են, որ ուղեկցող գումարտակը գտնվում է շրջափակման մեջ և հնարավորություն չունի որևէ ամբաստանյալի ներկայացնել դատարան», -ասաց Գաբրիելյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 24-ին: