ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:
ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին:
«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները»:
Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 18-ին, ժամը 01:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի նորանշանակ նախարար, 27-ամյա Մխիթար Հայրապետյանին, ով, ըստ լուրերի, քայլարշավի գաղափարի հեղինակն է, նախարարությունում մեծ ոգեւորությամբ դիմավորեցին, քանի որ Հրանուշ Հակոբյանի հետ աշխատելը հեշտ բան չէր։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերի» աջակիցները երկու օր շարունակ փակ էին պահում Արշակունյաց պողոտան։ Իսկ ոստիկանությունը դեռեւս հեղափոխական օրերի իներցիայով ձեռնպահ էր մնում պողոտան ցուցարարներից ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու միջոցառումներից։
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների»՝ բողոքի ակցիա Գլխավոր դատախազության դիմաց:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության հերթական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 18-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը քաղաքի թիվ 4 եւ թիվ 5 մանկապարտեզների ապրիլ ամսվա աշխատավարձերը չի փոխանցել:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է քրեակատարողական վարչության պետ նշանակել Տիգրան Նավասարդյանին:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում հանցաշխարհի ներկայացուցիչների շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմաբան, հրապարակախոս, «Հրապարակի» մեկնաբան Կարպիս Փաշոյանն առաջիկայում հնարավոր է նշանակվի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե երբ է ուղիղ եթերի ժամանակ ցուցադրելու կառավարական առանձնատունը:
Այսօր Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներից տուժած երկու քաղաքացի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խոտ համայնքի և «ԲԷՑ» ՓԲԸ-ի Շինուհայր ենթակայանի ջրամատակարարումը:
Shamshyan.com-ը 21:47-ին տեղեկացրեց, որ մի տղամարդ անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրաիծը և սպառնում է ինքնասպան լինել:
ՀՀ ոստիկանությունում գրանցվել էին հանցագործության մասին հաղորդումներ, համաձայն որոնց՝ քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչպես նաև վնասել նրանց գույքը:
Գողություններ «Ոսկու աշխարհ»-ից. կասկածյալը հայտնաբերված է:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է իր թիմի նոր անդամին:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում, որը կայացել է մայիսի 16-ին, որոշում է կայացվել հիմնադրամի բնականոն գործունեությունը շարունակելու վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մայիսի 17-ին Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։
Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը մայիսի 17-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: