«Պետք է ամեն ինչ անենք, որ բացառեք նման հնարավորությունը Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան հանդիպել է արտակարգ իրավիճակների նախարարի հետ:

«Առևտրային մոլերի աշխատողների շրջանում լուրեր են տարածվել, թե կառավարությունը և ԱԻՆ-ը որոշել են, որ կրպակատերերը պետք է, այսպես ասած, կրակմարիչներ գնեն և ձեռք բերեն: Ես ուզում եմ ասել, որ, իհարկե, դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն»,- ասաց Ն.Փաշինյանը` հավաստիացնելով, որ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս չի լինելու, կրակմարիչ գնելու պարտադրանք չի լինելու, հարցը վերաբերում է սեփականատերերին, որոնց հետ կհամագործակցեն:

Նրա կարծիքով` սեփականատերերն իրենք էլ շահագրգիռ են: Ն.Փաշինյանը հիշեցրեց 2 ամիս առաջ Ռուսաստանում տեղի ունեցած շատ ցավալի դեպքը. «Պետք է ամեն ինչ անենք, որ բացառեք նման հնարավորությունը Հայաստանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031