Կառավարության ավտոպարկը կկրճատվի
ՀՀ առաջին փոխվարչապետին և փոխվարչապետներին սպասարկող ավտոմեքենաների քանակը կկրճատվի՝ մինչև 2: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Նա առաջարկեց բոլոր նախարարներին այս մոտեցմամբ վերանայել նախարարություններին սպասարկող ավտոմեքենաների ամբողջ պարկը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին առաջարկեց նախարարությունների հետ աշխատել և վերանայել գործուղումների հարցը, որովհետև, նրա դիտարկմամբ, դրանք հաճախ տուրիստական շրջագայության են վերածվում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակետ հայտնեց, որ կարելի է հանձնարարական տալ պետգույքի վարչությանը: Նրա կարծիքով` կառավարության նիստերում պետք չէ նման հարցեր քննարկել: Ամեն դեպքում, նա վստահեցրեց, որ ինքը կողմ է, դեմ չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընթացակարգային խնդիր է, հարցը պետք է անցնի կառավարության նիստով. «Այս հարցերի հրապարակային քննարկումը վնաս չի բերում»: