
Ով կլինի վճռաբեկ դատարանի նախագահը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրել է, իրավիճակն են վերլուծել, սակայն իրականում փորձել են հասկանալ, թե ով կլինի վճռաբեկի նախագահը:
«Տեւական ժամանակ խոսվում էր, որ թեկնածուն վերաքննիչ քրեական պալատի նախագահ, 38-ամյա Վազգեն Ռշտունին է, սակայն, նոր Սահմանադրությամբ, այդ պաշտոնին կարող է հավակնել 40 տարին լրացած անձը: Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։ Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի:
Այժմ 2 անուն է շրջանառվում՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավոր Գոռ Հակոբյանի եւ պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի: ԲԴԽ կազմավորումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ օգոստոս, պետք է ընտրվեն դատարանների նախագահները»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: