Երևանում քաղաքացին ընկել է պատշգամբից
Մայիսի 16-ին՝ ժամը 23:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի թիվ 54/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ Է. Շ.-ը (1997թ.) ընկել է 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից և ստացել տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: