Ահազանգ ԱԻՆ-ում. քաղաքացին փորձում է նետվել Հաղթանակի կամրջից
Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: