ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 19-ին ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում տեղի ունեցած դրամահավաքության դեպքի վերաբերյալ փաստերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետին։
Operativ.am-ի տեղեկություններով՝ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն երկրորդ տարին է, ինչ իր աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով, մասնակից է դառնում «Հեծանվով դեպի աշխատավայր» հանրային իրազեկման միջազգային նախաձեռնությանը, որն անցկացվում է մայիսին աշխարհի շատ երկրներում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում 20-ամյա երիտասարդի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է։
20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու խորթ հոր ուղղությամբ նռնակ նետել:
Մայիսի 18-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ ցմահ ազատազրկման դատապարտված, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի «Իրավագիտություն» ուղղության հեռակա բաժնի ուսանող Մհեր Ենոքյանի մասնագիտական ավարտական թեզի պաշտպանությունը:
Ծեծկռտուք և դանակահարություններ Նոր Նորքում։ Մի հոգի ձերբակալվել է:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Operativ.am-ի տեղեկություններով՝ Վարդան Եղիազարյանը ազատվել է պաշտոնից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը պատրաստվում է դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիմա վրա դատավորի՝ նրա լիազորությունները դադարեցվել էին:
«Սասնա ծռեր» 10 անդամին կեսգիշերին հաջողվել է դուրս բերել Շենգավիթի դատարանից:
Մայիսի 18-ին՝ ժամը 20:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գազազած շունը կծել է երեխային, ով քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է. շանը վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը վերջերս՝ ապրիլի 5-ին նշանակվեց այս պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։
Մայիսի 18-ին՝ ժամը 21:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 27/1 շենքում այրվում են էլեկտրական հաշվիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքում կատարել է հետևյալ գրառումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ էր գտել կնոջ` Աննա Հակոբյանի հետ քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում ընթրելու համար։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու քաղաքականության շրջանակներում 2018թ. մայիսի 12-ից 17-ը Հայաստան էր հրավիրել ռուսական մի շարք հայտնի բլոգերների, ովքեր 6 օրվա ընթացքում սեփական փորձով բացահայտել են Հայաստանի ողջ զբոսաշրջային գրավչությունը, նրանցից շատերը Հայաստանում առաջին անգան էին և ինչպես իրենք էին խոստովանում Հայաստանը հարուստ պատմամշակութային, արևոտ, հյուրընկալ և անվտանգ երկիր է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Եկմալյան փողոցի…
Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում:
Ջրագծի վթարի հետեւանքով Ղանդիլյան փողոցի շենքերից մեկի դիմաց լճակ է գոյացել. բողոքում են 11/40 շենքի բնակիչները:
«Ես չեմ ասում՝ արագաչափերը պետք է ընդհանրապես հանվեն, բայց արագաչափերը պետք է լինեն առավելապես մայրուղիների վրա, այն տեղերում, որտեղ վթարները շատ են լինում, և դա հենց արագության պատճառով է լինում»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով:
Հայաստանի եզդիական համայնքը սատարում է ժողովրդական շարժմանը: