Բաժիններ՝

«Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք». Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ՝ լսելու այնտեղ հավաքված քաղաքացիներին: Վերջիններս տարբեր խնդիրներով էին եկել կառավարության շենքի մոտ, ցանկանում էին անձամբ զրուցել վարչապետի հետ և նամակներ հանձնել նրան: Մարդիկ իրար հրմշտելով մոտենում էին Ն. Փաշինյանին, փորձում ներկայացնել իրենց հարցերը:

Ն. Փաշինյանը լսում էր և համապատասխան արձագանքներ տալիս: Այս գործընթացի ժամանակ անգամ երկու քաղաքացու ինքնազգացողություն վատացավ, և շտապօգնություն կանչեցին:

Հարցին՝ սպասո՞ւմ էիք, որ կառավարության բոլոր նիստերից առաջ այսքան մարդ կհավաքվի շենքի մոտ, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ոչ թե սպասում էի, այլ՝ այս տեսարանն անընդհատ եղել է, գիտենք նաև, որ ճնշումների մեխանիզմների գործադրմամբ՝ շատ տեղերում այդ ակցիաներն ընդհատվել են: Հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, ինչը բնական է, նորմալ է, բայց, մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել, որովհետև եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս