ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մայիսի 30-ին՝ ժամը 06:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում այրվում է երկհարկանի շինություն:
Մայիսի 29-ին՝ ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 30-ին՝ ժամը 02:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 29-ին՝ ժամը 23:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գնացքի գծերի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցի առաջին երկու տարիների 200 շրջանավարտներից 35 օտարերկրացիներ, ովքեր գնացել էին իրենց երկրներ, այս տարի վերադառնալու են Հայաստան:
Մայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման ենթարկեցին ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։
2018թ. մայիսի 28-ին «shamshyan.com» լրատվական կայք-էջում հրապարակվել է «Սյունիքի մարզում կրքերը չեն հանդարտվում. Գորիսում «մեծն» քննիչն իր գործողություններով Որոտանում հասունացնում է վենդետա. սպանության գործով իրականությունը փորձում է օգտագործել՝ անմեղի նկատմամբ վրեժխնդիր լինելով» վերտառությամբ հոդվածը, որտեղ անդրադառնալով 2018թ. ապրիլի 1-ին Գորիս համայնքի Որոտան բնակավայրում տեղի ունեցած միջադեպին՝ խեղաթյուրված են ներկայացվել քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքները:
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը և առկա խնդիրները:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
Երևանի թիվ 19 պոլիկլինիկայից ահազանգում են, որ բուժաշխատողների աշխատավարձերից 5000-ական դրամ տնօրինությունն անօրինական կերպով պահումներ է արել կոմունալ վճարումների համար:
Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունեց նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ.Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար։
Մայիսի 29-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել է թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի բուժաշխատողները ահազանգել են «Ելք» խմբակցությանը, որ իրենց աշխատավայրում ապօրինություններ են կատարվում:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 27-ին, ժամը 22-ն անց 50-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչներ, 1959 թվականին ծնված Վ․ Խ․-ն և 1976 թվականին ծնված Ա․ Հ․-ն։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այս տարիների ընթացքում իրեն փոխարինող կադրեր պատրաստել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում ռեկտորն ասաց, որ իրեն կարող են փոխարինել պրոռեկտորները, քարտուղարը, վարչության պետերը։ Նա ասաց, որ շատերին է պատրաստել այդ գործի համար ու տեսնում է նրանց ռեկտորի պաշտոնում։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։
Այսօր՝ մայիսի 29-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:
«Ես հիմնադրամ չունեմ, դրա պատասխանը տվել եմ, ավելացնելու բան չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Երևանի պետական համալսարանի տարածքում բողոքի ակցիա կազմակերպած ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ուսանողների ընդլայնված հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: