Բաժիններ՝

Ազգանունը փոխած հետախուզվողը հայտնաբերվել է

Մայիսի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման ենթարկեցին ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, նախնական քննությամբ պարզվել է, որ Գրիգը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանը, որը 2009թ թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։

Պարզվել է նաև, որ 2015 թվականաից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել։ Ոստիկանության քրեական հետախույզներին հաջողվեց ճշտել իրավաբանորեն տարբեր անձանց նույնությունը, բացառապես ձեռնարկած միջոցառումներով ստացած օպերատիվ տեղեկությունների արդյունքում։

Գրիգը ոստիկաններին հայտնեց, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031