Ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ամփոփելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված, ինչպես նաև Ընդերքի գործակալությունում առկա տեղեկությունները, առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերություններին, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումների մասով:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, ապառք ունեցող  ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին:

Եթե տվյալ ընկերությունները լիազոր մարմնի կողմից սահմանված 90-օրյա ժամկետում չեն վերացնում զգուշացման հիմքերը, ապա ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է նախաձեռնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:

Նշված գործընթացը շարունակական է:

Տեսանյութեր

Լրահոս