![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Խանջյան գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/hrdeh.jpg111.jpg)
Մայիսի 30-ին՝ ժամը 06:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում այրվում է երկհարկանի շինություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան գյուղի սկզբնամասում գտնվող ամառանոցներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:09-ին: Այրվել է ամառանոցի հյուրասենյակը (մոտ 12 քմ) և ննջասենյակը (8 քմ)՝ ամբողջովին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: