Հունիսի 8-ից վերականգնվել է Ռուսաստանի Դաշնությունից Վերին Լարս բազմագոտի ավտոմոբիլային անցակետով (Վերին Լարս ԲԱԱԿ) Հայաստանի Հանրապետություն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 4401, 4403, 4404, 4406 ապրանքային դիրքերի բնափայտի ու չմշակված փայտանյութի ներկրման հնարավորությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում է համարում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անցնցում գործունեությունն ապահովելու կառավարության առաջարկած մոտեցումը, որով քաղաքացիները կվճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս:
Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
Հունիսի 13-ին ժամը` 00:05-ի սահմաններում Մարտունու շրջանի Գիշի գյուղի բնակիչ՝ 1991թ. ծնված Ն.Բ-ն, վարելով «Օպել Վեկտրա» ավտոմեքենան Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրին առկա էլեկտրասյանը։
«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,- նշեց Գալստյանը: Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» […]
Հունիսի 12-ին, ժամը 11.35-ին, «ԲՄՎ»-ի վարորդը՝ 1982 թ. ծնված Նորայր Իսախանյանը, հիվանդանոցում մահացել է:
Սմարթֆոնների ու բջջային հավելվածների օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային և SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային և ինտերնետային ծառայությունները:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի կապակցությամբ:
«Չորս տարվա ընթացքում Քննչական կոմիտեն կայացավ»,- ասել է Աղվան Հովսեփյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։
Երեկ տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով խցանումներ են եղել քաղաքի մի շարք փողոցներում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին` ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 12-ին՝ ժամը 21:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ճամփեզրյա ծառը ընկել և ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 12-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանում է հարցերի:
Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի 2-րդ փողոցի 6-րդ տունն արդեն տասը տարուց ավելի ոչ միայն Քաջիկ ու Քնարիկ ամուսիններինն է, այլ նաև Հայաստան եկած հարյուրավոր զբոսաշրջիկներինը:
Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հաղթանակ զբոսայգու մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել Մալյան փողոցի բնակիչ Անդրանիկ Հունանյանին:
Փրկարարները 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակում են Լեռնամերձ համայնքում:
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:
Ոստիկանությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը:
Հունիսի 7-ին, ժամը 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Չինաստանի քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը՝ հունիսի 6-ին, Իսակովի պողոտայում բացահայտ հափշտակել են իր տոպրակն ու փախել։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է իջեցնել առնվազն 20 դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ.Բոստանջյանը: