
ՀՀԿ-ն իր կարծիքը կհայտնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին

«Երբ նախագիծը կգա Ազգային ժողով, կքննարկենք և մեր վերջնական կարծիքը կասենք: Ես չեմ ուզում կարծիք ասել որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի չունենամ ազդեցություն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարծիք ունի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին:
Նա նաև չմանրամասնեց, որ եթե այս համակարգը ՀՀԿ իշխանության օրոք է ներդրվել, արդյո՞ք կաջակցեն դրա ընդունմանը. «Կքննարկենք, կորոշենք»:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգի մասնակիցներից գանձել միայն 2.5%, իսկ 7.5%-ը կվճարի պետությունը` ներկայիս 5-ական տոկոսի փոխարեն: