
«Նորֆոլկ»-ի տնօրենը պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊ ընկերության կալանավորված գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն արդեն պետբյուջե է վճարել 4.5 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում ձերբակալել էր Ունանյանին և ևս 3 անձի։ Հայտարարվեց, որ քրեական գործով վնասը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է շուրջ 7 միլիոն դոլար։
Ունանյանը հրապարակավ խոստացավ վճարել նախ 3, ապա 1.5 միլիոն։ ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ տեղեկացրեց, որ Ունանյանը վերադարձրել է այնքան գումար, որքան խոստացել էր։ Այսինքն՝ սպասում են, որ դեռ 2.5 միլիոն էլ վճարի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: