Բաժիններ՝

Վթար Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հունիսի 12-ին՝ ժամը 18:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդը՝ Վ. Բ., ծնված 1991 թ.), «Toyota Vitz» մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1991 թ.) և «Toyota Corola» մակնիշի (վարորդը՝ Ն. Գ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Բ.-ն (ծնված 1957 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Zafira» և «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս