Կարկուտը վնաս է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների

Երեկ  տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով խցանումներ են եղել քաղաքի մի շարք փողոցներում: Անձրեւաջրերը հեղեղատարների միջով անարգել չեն կարողացել հոսել: Տեղացած կարկուտը նաեւ մարզի մի քանի տասնյակ գյուղական բնակավայրերին է վնաս հասցրել: Կարկուտից անմիջապես հետո Շիրակի մարզպետարանի գյուղվարչություն ստացվել են բազմաթիվ ահազանգեր:

Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրել է վարչության պետ Մովսես Մանուկյանը, կկազմվի համապատասխան հանձնաժողով՝ տվյալ համայնքներում կարկուտի հասցրած վնասների չափերը ճշտելու ուղղությամբ: Մարզի մի քանի համայնքներում նախքան կարկուտի տեղալը, գործարկվել են նաեւ հակակարկտային կայանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930