Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են Ոստիկանության և Անվտանգության խորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր

Ոստիկանությունում հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Ինչպես տեղեկացրին Ոստիկանության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը: Ի թիվս այլ հարցերի Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանը քննարկել են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930