![](/banners/BeFunky-design.jpg)
Պարզվել է Բագրատունյաց փողոցում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը. Ոստիկանություն
![](https://168.am/wp-content/uploads/2018/03/vostikanutyun.jpg)
Հունիսի 23-ին պարզվել է, որ վրաերթի ենթարկված անձը 1959 թ. ծնված Հրաչյա Կիրակոսյանն էր:
Հունիսի 21-ին, ժամը 3.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան, անձը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։