Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:
«Մենք պետք է հավասարություն դնենք այն վարորդների միջև, որոնք վճարել են այդ տուգանքների համար, և նրանց, ովքեր չեն վճարել»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Հունիսի 11-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Հերմոն ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել բետոնե էլեկտրասյանը։ 66-ամյա վարորդ Մարտիկ Գրիգորյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար:
Հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեական գործերով համաներման հարցի վերաբերյալ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը։
Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրինագծում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել։
«Ժամանակ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց:
Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հուլիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 1 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան, 28 հասցեի մասնաշենքում 2017 թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018 թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ:
2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Սերժ Սարգսյանի եղբոր որդուն` Հայկ Սարգսյանի վերբերյալ քրեական գործով տուժողը Հայկ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ հայտնել է, որ Հայկ Սարգսյանն իր վրա կրակել է մոտ 1.5 մետր հեռավորությունից և կրակել է իր «փորին»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 11-ին՝ ժամը 18:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող ճամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 11-ին՝ ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 15/1 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 11-ին՝ ժամը 18:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 18-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 12-ին՝ ժամը 03:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 47-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքում:
Էջմիածնի նորանշանակ քաղաքապետ Դիանա Գասպարյանը որոշել է ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով), Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։