Բաժիններ՝

«Բեռնաթափե՛ք քրեակատարողական հիմնարկները. վերջին շրջանում կատեգորիկ խուսափում ենք համաներման հարցը քննարկելուց». Նաիրա Զոհրաբյանը՝ կառավարությանը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց քրեական գործերով համաներման հարցի վերաբերյալ։

«Կառավարության ուշադրությունն եմ հրավիրում քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը։ Համաներում անպայմանորեն պետք է հայտարարվի, բազմաթիվ կալանավորներ կան, որոնց վարքագծի վտանգավորության աստիճանը հանրության համար իջել է։ Գնացեք դատապարտյալների հիվանդանոց, քրեակատարողական հիմնարկներ, կալանավորներ կան, որոնք ունեն  այնպիսի հիվանդություններ, որոնք բացարձակ  անհամատեղելի են պատիժը կալանավայրում կրելու հետ։ Բեռնաթափեք քրեակատարողական հիմնարկները։ Մենք գնում ենք այլ ճանապարհով, բայց կարծես թե  վերջին շրջանում կատեգորիկ խուսափում ենք համաներման հարցը քննարկելուց։ Էլ չեմ խոսում վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի մասին։ 10 անգամ հանձնաժողովը տրանսֆորմացիայի ենթարկեցինք, ու որևէ անգամ այդ հանձնաժողովի գործունեության օգտակար գործողության գործակիցը չտեսանք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Նա պատմեց, որ իրենք վերջերս եղել են Արմավիր քրեակատարողական հիմնարկում և ականատես են եղել մի շարք դեպքերի. «Կուրանում է մարդը, 8 տարի պատիժը կրել է, մնացել է մի քանի ամիս, ու համաներում, կարծես թե, չկա, բազմաթիվ խնդիրներ կան նաև առողջական վիճակի հետ կապված՝ ուղղակի անհամատեղելի ազատազրկման հետ։ Դիմում եմ կառավարությանը, որ այս հարցը քննարկեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս