
Հետախուզվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների կողմից իրականացված համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 13.20-ին, Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 12 շենքի դիմացից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լիանա Վ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը), 178-րդ հոդվածի (Խարդախությունը), 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով դատաքննությունից խուսափելու համար:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: