Հուլիսի 13-ին Քաշաթաղի շրջանի Մշենի գյուղի բնակիչ 1950թ. ծնված Ռ. Ա-ն դիմել է այն մասին, որ հուլիսի 3-ին Բերձոր քաղաքում կորցրել է կնոջ՝ 1951թ. ծնված Մ. Վ-ին։
Թբիլիսիում իր տան մոտ դաժանաբար սպանվել է 22- ամյա հայ Գևորգ Սարգսյանը: Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։
Քննությունների մասնակից դիմորդները տարեցտարի կատարելագործում են պատասխանները ստանալու հնարքները:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ:
Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք
Տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թթ.-ի ընթացքում պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար:
ուլիսի 13-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արտաշիսյան խճուղու թիվ 96/2 հասցեի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21011» մեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-21011»-ի վարորդ, 1994 թվականին ծնված Գևորգ Նաջարյանը տեղում մահացել է:
Հուլիսի 13-ին ժամը 20:20-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակիչ 1977թ. ծնված Պ. Ս-ն, վարելով «ՎԱԶ 21213» ավտոմեքենան «Հին-շեն համայնքի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը։
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները:
Հուլիսի 14-ին, ժամը 08:00-ին Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում…»:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:
Հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն:
Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի հայ պատրիարք Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին:
Oրինապահ հարկ վճարողների ցուցակն ավելացել է ևս 11-ով:
Ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ի տեղեկություններով՝ երեքշաբթի Հայաստան են ժամանելու միջազգային հայտնի աուդիտորական կազմակերպության մասնագետներ եւ արտերկրյա իրավաբաններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նախարարության կողմից իրականացվող ստուգումների արդյունքները մանրազնին ուսումնասիրելու եւ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու համար:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02. ոստիկանություն
Հուլիսի 13-ին՝ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Խաչատրյանի ընտանիքին ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի, ևս երկու հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հուլիսի 13-ին, ժամը 19:43-ից 19:58-ը Շիրակի մարզի Մայիսյան, Հայկավան, Բայանդուր, Բասեն, Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1163 կրակոց:
Հուլիսի 14-16-ը հյուսիսային շրջաններում, 17-ին շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:
Հուլիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 13-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 14-ին` ժամը 07:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: