Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից:
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել և պնդում են, որ լուսանկարում գերեվարված հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։
Հուլիսի 14-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թալիշցի Խաչատրյանների տանը դեռ 2016 թվականի օրացույցն է փակցված: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրանց ավերված և թալանված տանն այդ օրացույցն ընտանիքի ավագ դուստրը՝ Աշխենը գտավ։ 27-ամյա աղջիկն օրերս այցելել էր հայրենի տուն։ Ասում է՝ հաճախ էր երազում տեսնում, կարոտել է գյուղը, իրենց տունը։
Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 14.07.2018թ.-ին Մ. Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-1542-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնը, օժանդակել է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուին` նրա օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու հանցագործության կատարմանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։
Հուլիսի 15-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրիստոնեության և ամենատարբեր արվեստների միջև եղած աղերսների որոնման ճանապարհին մեր հաջորդ հանգրվանը ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) հյուրընկալ արվեստանոցն է:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը:
Հուլիսի 14-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ. Մ.-ն (ծնված 1945 թ.), ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել:
Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը:
Վլադիվոստոկ քաղաքի բնակիչը զանգահարել է ոստիկանություն՝ խնդրելով ձերբակալել իրեն, քանի որ ինքը ցանկանում է սպանել իր կնոջը: Ըստ lenta.ru-ի՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։
Օտարերկրացիներին օգնություն էին առաջարկել, ապա կողոպտել։
Խաբեությամբ դպրոցներից կրակմարիչներ հափշտակելու դեպքերը բացահայտվել են:
«Անսալով Տեր Կորյունին, Ջերմուկի քաղաքապետին՝ թույլ ենք տալիս, որ նստես քո մեքենան ու հեռանաս, դու արդեն քոնը ստացար, ու միշտ հիշիր՝ չենք դադարեցնելու պահանջել քո հրաժարականը»:
«Դժվար է ամբողջական գնահատական տալ ՀՔԾ որոշման հիմնավոր լինելուն, քանի որ բացահայտված չէ դրա լրիվ բովանդակությունը, հայտնի չէ, թե ինչ փաստերով և ապացույցներով է ՀՔԾ-ն հիմնավորում այն»:
Նոր-Նորքի բակերից մեկի ավտոտնակից գողացել էր էլեկտրական սարքեր։
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում ուր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան։
Գյումրին կունեն նոր համերգային դահլիճ: Դահլիճը կկառուցվի ամերիկաբնակ բարերար Հովհաննես Օյունջյանի միջոցներով:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ:
Ավելի քան 30 ուղևորների ականջներից արյունահոսություն է սկսվել Խորվաթիայից թռչող ինքնաթիռի խցիկում ճնշման կորստի պատճառով:
Մահացել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի (26 ապրիլի 1856թ. – 26 նոյեմբերի 1946 թ.) թոռը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մշտապես պայքարող Հենրի Մորգենթաու 3-րդը՝ 101 տարեկան հասակում:
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն ահազանգում է, որ իր կյաքին վտանգ է սպառնում:
Հուլիսի 14-ին, ժամը 12:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում:
Այս տարի առաջին անգամ անցկացվել է պայմանագրային-սպայական 3-ամյա զինծառայություն անցնել ցանկացողների համար ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով քննություններ:
Հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, հուլիսի 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: