
Երևանում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 11-ին՝ ժամը 18:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 18-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 11-ին՝ ժամը 12:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ1 թաղամասի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: