
Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Բելգիայում հանցավոր խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Կիևյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից Ինտերպոլի «diffsion» տեսքով միջազգային մակարդակով Բելգիայի օրենքի 2bis հոդվածի 1-ին մասի, 3բ, 4բ, 4-րդ և 6-րդ պարբերությունների, ինչպես նաև Բելգիայի քրեական օրենսգրքի 324bis, 324ter և 505 հոդվածների /հանցավոր խմբավորմանը մասնակցելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելը/ մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հայկ Ս.-ի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ և ՀՀ Գլխավոր դատախազություն: