Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների:
Հուլիսի 10-ին ժամը 07:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Կարենը մտել է բժշկական կենտրոն, հայհոյում և անցենզուր արտահայտություններ է հնչեցնում բուժաշխատողների հասցեին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է երկարացնել ճանապարհային երթևեկության իրավախախտումների համար նախատեսվող համաներման ժամկետը։ Հիշեցնենք, որ նախագծով չեղարկվելու են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված ճանապարհատրանսպորտային խախտումները։
Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը:
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադը, ով մեկ շաբաթ առաջ իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ, հայտնել է, որ սպառնալիքներ է ստանում:
Դատարանն այսօր կքննարկի մեղադրյալ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Հուլիսի 10-ին` ժամը 16.10-ին, 1982 թ. ծնված Ջեմմա Ն.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 08.00-ին, դուստրը՝ 2002 թ. ծնված Անուշ Ասատրյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:
«Այս պահին հիմք ունենք կոնկրետ Սլավիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել և ընկել է, ստացել այդ վնասվածքները: Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Օլիմպավանի միջադեպին:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայում ստացվել են երկու չորրորդ սերենդի ՄիԳ-29 բազմանպատակ ճակատային թեթեւ կործանիչներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին, կյանքի 80-րդ տարում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Բորիս Գևորգյանը:
Հուլիսի 4-ին՝ ժամը 23.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 5-ի սահմաններում, իր երկու երեխաները՝ 16-ամյա Էդգար և 12-ամյա Էրիկ Ղուկասյանները, Արտանիշ գյուղի ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել:
Հուլիսի 10-ին` ժամը 19.00-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Բերդ ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարությունը բերել է օրինագիծ, որով առաջարկում են իրականացնել համաներում ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ։ Նախագծով վարչական պատասխանատվությունից կազատվի շուրջ 150 անձ։
ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է ինքը դիմել Հատուկ քննչական ծառայություն:
Հուլիսի 10-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գլխիվայր շրջվել է։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը։
Արարատում, Արմավիրում և Երևանում հուլիսի 12-ին օդի ջերմաստիճանը կհասնի 42 աստիճանի:
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Էրիկ Վ.-ին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Սայադյանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Արտեմ Պ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:
Առնվազն 27 մարդ է զոհվել Իրանի արեւմուտքի Քրդստանի նահանգի Սենեդեջ քաղաքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են մոտոհրաձգային դասակների պատրաստման պարապմունքները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում:
«Առավոտ» թերթը գրում է. «ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ Մհեր Անանյանն իր դրամական հաշիվներին բավական շատ գումար ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: