Բաժիններ՝

«ՆերՈւժ» ծրագրի հաղթող սփյուռքահայ երիտասարդները կստանան մինչև 15 մլն դրամ՝ ՀՀ-ում սթարթափ իրականացնելու համար. նախարարը՝ նոր նախաձեռնության մասին

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը:

Նախարարի գրառումն ու հրապարակած տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը:

Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,-գրել է պաշտոնյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս