Բաժիններ՝

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։

«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու եւ անհրաժեշտ ընթացք տալու համար»,- գրել է պաշտպանը ֆեյսբուքի իր էջում

Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031