
Վթար Հրազդանի կիրճում. Բախման հետևանքով ավտոմեքենան թեքվել է դեպի կիրճը

Հուլիսի 15-ին, ժամը 00:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Գ. Դ.), «Porsche Cayenne» մակնիշի (վարորդը՝ Ա. Խ.) և «Mazda Atenza» մակնիշի (վարորդը՝ Ռ. Կ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «BMW X5» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի կիրճը:
Փրկարարները փակել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել անվտանգ տարածք:
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: