Գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, հուլիսի 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ը աստիճանաբար կնվազի 5-7, հուլիսի 18-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում
Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, հուլիիս 15-ին և 19-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, հուլիսի 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: