Բաժիններ՝

Տասնյակ ուղևորների ինքնազգացողությունը վատացել է Խորվաթիայից թռչող ինքնաթիռում ճնշման կորստի պատճառով

Ավելի քան 30 ուղևորների ականջներից արյունահոսություն է սկսվել Խորվաթիայից թռչող ինքնաթիռի խցիկում ճնշման կորստի պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նրանք հոսպիտալացվել և անհրաժեշտ օգնություն են ստացել Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դուբլինից Զադար թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանկֆուրտում:

Ավիաընկերությունը հայտարարել է, որ թթվածնի դիմակներն առկա են եղել, և անձնակազմը վերահսկողություն է իրականացրել:

Ուղևորներից մեկը ինքնաթիռի խցիկից լուսանկար է հրապարակել «Թվիթեր»-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031