Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կառաջարկի օրենքով արգելել Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտել որպես ծանր քրեական հանցագործություն:
«Եկել եմ գումի շուկա, տեսնելու թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»:
Ավարտվել են բանակցությունները «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ և ռումիանական «Տարոմ» ավիաընկերության միջև: Ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն սեպտեմբերի 5-ից Բուխարեստ-Երևան ո
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչությունը ցնցված է թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի ինքնասպանության դեպքից, որը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 26-ին՝ երեկոյան ժամերին:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, ում ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Երևանում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Նախօրեին Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենին իր տանը հայտնաբերել են կախված վիճակում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը լուսանկար է հրապարակել համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հետ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ ինչպես է Դեն Բիլզերյանը ժամանում օդանավակայան:
Օգոստոսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ժամանել է Երևան: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին` ժամը 17:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին` ժամը 02:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 26 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Instagram-ի արքա», ամերիկահայ վենչուրային ներդրող, դերասան, հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում:
Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Օգոստոսի 26-ի ցերեկը, օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թագավորական այրերը սովորաբար ավանդական վայրեր են նախընտրում հանգիստն անցկացնելու համար:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Օգոստոսի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Արդեն մի քանի օր է մամուլում եւ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Հանքավանի «Հասմիկ» ճամբարում կազմակերպված միջոցառման լուսանկարները, որտեղ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված:
Օգոստոսի 26-ին, ժամը 05:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: