Ո՞ւմ խելքը, ի՞նչ է կտրել, այս արել է, նա պատասխանատվության է կանչվելու. ճամբարի տնօրեն. hraparak.am
Արդեն մի քանի օր է մամուլում եւ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Հանքավանի «Հասմիկ» ճամբարում կազմակերպված միջոցառման լուսանկարները, որտեղ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված: Այս կապակցությամբ տարբեր կարծիքներ հնչեցին, որոշ մասնագետներ գտնում են, որ «Հասմիկ» ճամբարում տեղի ունեցածը միասեռականության քարոզ է, իսկ ճամբարի աշխատակիցներն էլ ասում են, իրենց մտքով չի անցել, որ դա կարող է նույնասեռականության քարոզ է դիտվել:
Հանքավանի «Հասմիկ» ճամբարի սաների շուրջ ստեղծված իրավիճակը ՄԻՊ-ի, ԿԳ նախարարի եւ Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է: «Հասմիկ» ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանն, ով բուժման նպատակով Հայաստանից բացակայում է, hraparak.am-ի հետ զրույցում ասել է, որ ճամբարի շուրջ բարձրացած աղմուկը, հավանաբար, այն մարդու ձեռքի գործն է, որ իր երեխային ուզեցել է ճամբար ուղարկի, մենք չենք ընդունել՝ ասելով, որ տեղ չունենք. «Մենք դիմակահանդես ենք կազմակերպել, հրաշալի միջոցառում է եղել, անգամ կարելի է որպես ֆիլմ նկարահանել մեր միջոցառումները: Ո՞ւմ խելքը, ինչ է կտրել այս արել է, ես չգիտեմ, բայց նա պատասխանատվության է կանչվելու»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: