Բաժիններ՝

Վիճաբանություն-ծեծկռտուք Հրազդանի կիրճում գտնվող «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրում. փաստաբանական գրասենյակի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակչուհի՝ 47-ամյա Ա. Ավետիսյանն է, ով հվանդանոց է տեղափոխվել Հրազդանի կիրճի «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրից։

Մինչ հիվանդանոցում բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեին վիրավոր Ա. Ավետիսյանին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի հետ նշված ռեստորանային համալիրում անհիմն վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ Հովիկ Պապյանը, ով սպասքի դանակով հարվածել է Ա. Ավետիսյանի գլխին, իսկ հետո սպանության սպառնալիքներ տվել նրա հասցեին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031