
Դեն Բիլզերյանը ժամանում է Հայաստան անձնագիր ստանալու համար

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Instagram-ի արքա», ամերիկահայ վենչուրային ներդրող, դերասան, հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել էր անձամբ Բիլզերյանը. «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ»:
168.am-ի տեղեկություններով Դեն Բիլզերյանը ՀՀ նախկին իշխանությունների օրոք ստացել է քաղաքացիություն, և այժմ գալիս է Հայաստան իր անձնագիրը ստանալու համար: Բիլզերյանի հայրը և եղբայրը մի քանի օր առաջ են ժամանել Հայաստան, իսկ վաղը Անձնագրային և վիզաների վարչությունից Բիլզերյանը ստանալու է իր անձնագիրը: