Պատահար Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդին և ուղևորներին դուրս են բերել ավտոմեքենայից
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Գ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորները՝ Հ. Ս.-ն (ծնված 1988 թ.), Ա. (ծնված 1975 թ.) և Է. (ծնված 1998 թ.) Գ.-երը քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: