Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել՝ ինչպես է Դեն Բիլզերյանը ժամանում օդանավակայան:
Օգոստոսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը ժամանել է Երևան: Բիլզերյանի օդանավը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 27-ի գիշերը:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վեդի-Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին` ժամը 17:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 59/4 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 26-ին` ժամը 02:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 26 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Instagram-ի արքա», ամերիկահայ վենչուրային ներդրող, դերասան, հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան:
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում:
Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:
Օգոստոսի 26-ի ցերեկը, օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թագավորական այրերը սովորաբար ավանդական վայրեր են նախընտրում հանգիստն անցկացնելու համար:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությանը ծանոթանալու նպատակով օգոստոսի 25-ին կոմբինատ էր այցելել Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով ընդգրկված էր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Օգոստոսի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին:
Արդեն մի քանի օր է մամուլում եւ համացանցում բուռն քննարկման թեմա է դարձել Հանքավանի «Հասմիկ» ճամբարում կազմակերպված միջոցառման լուսանկարները, որտեղ տղա երեխաները կանացի հագուստներով են ու դիմահարդարված:
Օգոստոսի 26-ին, ժամը 05:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին, ժամը 23:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում):
Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:
Օգոստոսի 26-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա:
Ֆրանսիայի կոնյակի ազգային միջպրոֆեսիոնալ վարչությունը հայտնել է 2017 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի օգոստոսն աշխարհում այդ ոգելից խմիչքի ռեկորդային վաճառքների մասին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց 100 օր անց լրատվական դաշտի հետ աշխատանքի կտրուկ փոփոխություն է նկատվում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանում գտնված ժամանակ նվեր է ստացել Երևանում բնակվող սիրիահայ Ծովակ Գանթարջյան-Օհանյանի գործած սփռոցը: