Վայոց ձորի մարզի Հեր-Հեր գյուղի մոտակայքում բռնկված խոշոր հրդեհը դեռ չի մարվել. դեպքի վայրում է 20 փրկարար
Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքները ավարտվել են ժամը 20:08-ին:
Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշախատանքները վերսկսվել են:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում է գտնվում 20 փրկարար ծառայող: