Կարո Փայլանի հետ բռնության է ենթարկվել նաև Հրանտ Դինքի որդին. Arevelk.am

Շաբաթ օրը Ստամբուլի Գալաթասարա շրջանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի և ստամբուլահայ լրագրող Արաթ Դինքի՝ Հրանտ Դինքի որդու հանդեպ (լուսանկարում): Այդ մասին Arevelk.am-ը տեղեկանում է Ստամբուլից, որտեղ 1995թ. մայիսից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր Ստամբուլի Գալաթասարա շրջանում բազմաթիվ կանայք նստացույց են անում՝ պահանջելով տեղեկություններ տրամադրել իրենց որդիների, ամուսինների մասին, որոնք անհետ կորել են ձերբակալություններից հետո: Տարիների ընթացքում նրանց են միացել նաև տղամարդիկ: Նստացույց անողների խումբը Թուրքիայում հայտնի է «Շաբաթ օրվա մայրեր» անվանումով: Նրանց նստացույցը վերածվել է շարժման, որը ոստիկանությունը ամեն կերպ փորձում է ճնշել:

«Դոկուզ հաբերի» փոխանցմամբ, հերթական բողոք-նստացույցի ժամանակ ոստիկանները կանանց բռնությամբ հեռացրել են տարածքից, ոմանք ձերբակալվել են: «Շաբաթ օրվա մայրեր» շարժման հավաքի 700-րդ ժամանակ հրապարակում են եղել նաև Կարո Փայլանը, ընդդիմադիր այլ պատգամավորներ, ինչպես նաև լրագրողներ: Ոստիկանությունը ոլորել է նրանց ձեռքերը և միայն Կարո Փայլանի հայտարարությունից հետո են բաց թողել պատգամավորներին: Կարո Փայլանը ոստիկաններին ասել է, որ Թուրքիայում մի օր իրավիճակ է փոխվելու, և նրանք այլևս չեն կարողանալու բռնություն գործադրել:

Տեսանյութեր

Լրահոս