Օգոստոսի 23-ին՝ ժամը 20-անց 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Մյասնիկյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 25-ամյա Գուրգեն Ա.-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում այցելեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին։
Օգոստոսի 22-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու. նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է հատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին:
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2017թ. և 2018թ. առաջին կիսամյակներում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 04:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր սահելով՝ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նոր Գեղի գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Արդեն երրորդ օրն է Մարալիկում՝ համայնքապետարանի դիմաց, մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպում՝պահանջելով Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը և արտահերթ ՏԻՄ ընտրություններ։
Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը մեղմելու համար աղբը կծածկեն հողով: Արդեն հաստատված ծրագրով հետագայում աղբավայրի հարակից տարածքում կստեղծվի նորը:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կապավորական ստորաբաժանման զինծառայողները օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ տակտիկական վարժանքների շրջանակներում ռադիոկապ են կազմակերպել կապի փակ ալիքներով՝ օգտագործելով կապի 5-րդ և 6-րդ սերնդի ժամանակակից միջոցներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
Օգոստոսի 24-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին:
«Երևանի ավագանու 2018թ. սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 8-րդ կետի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթղերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 29.08.2018թ. ժամը 18.00-ն։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ փոխվել է Բագրատաշենի մաքսակետի պետը:
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:
«Փաստ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել իր էջում, որտեղ նշել էր, թե համաձայն իր ստացած արձագանքների, տարբեր գործատուներ նշում են, որ ունենք աշխատատեղ, սակայն չկան համապատասխան որակավորմամբ մասնագետներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից: