«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարը:
Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, Դեն Բիլզերյանը, ով հայտնի է որպես «պոկերի արքա», այսօր ժամանել է Արցախ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետում քաղաքացու դրամապանակի հափշտակության դեպքի հանգամանքները:
Երկրաշարժը զգացվել է ԱՀ Հադրութ քաղաքում 3 բալ և ՀՀ Կապան, Գորիս քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանն ու ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության նախկին ՀԿԳ ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, Արտակ Հովհաննիսյանն ու Թաթուլ Շուշանյանն իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են համապատասխանաբար խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Օգոստոսի 27-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ.Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ. Գ.-ին:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 38,450 կմ հատվածում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ, նշված ճանապարհահատվածում տրասնպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի։
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը հյուրընկալվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Ջրամբարները նորոգման կարիք ունեն. բարձրաձայնում է «Շիրակ» Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:
Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանն Արցախ է մեկնել ուղղաթիռով, սակայն այն կառավարական չէ, Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը.
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։
Հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է գրանցվել Մոսկվայում։ Տուժածները հրազենային վնասվածք, կտրող-ծակող վերքեր և գլխուղեղային վնասվածքներ են ստացել։
Շնորհավորելով սպաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ակադեմիական կրթության առկայությունը ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման գործում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկից դրամապանակ հափշտակած անձի ինքնությունը:
Օգոստոսի 28-ին, 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոս 29-30-ը, սեպտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Օգոստոսի 28-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 11:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ-ում կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծն ընդունվեց։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00 դադարեցվելու է Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան և Դավիթ Բեկի փողոցներով պարփակված հատվածի, իսկ ժամը 10:00-ից մինչև 12:00՝ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի թիվ 1, 1/1, Մալյան փողոցի թիվ 2, Մոլդովոկան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանի շտապօգնության մեքենաներն ու ռեանիմոբիլների թիվը կավելանա 190-ով:
Երեկ առավոտյան ժամը 11.00-ի սահմաններում կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչեւ 70-ի:
Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի հրետանային ստորաբաժանումները երկկողմ վաշտային տակտիկական զորավարժությունների շրջանակներում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր:
Սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու համար Արթիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության 2 աշխատակից ներգրավվել է որպես մեղադրյալ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Արագածոտնի մարզի Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Շենավան, Վարդենուտ, Արայի, Ափնա, Հարթավան, Երնջատափ, Նորաշեն, Վարդենիս, Չքնաղ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլը նույն ինքը Սարգիս Գրիգորյանը, Տլեն՝ Սարգիս Հախանումյանը և Գալստիկը՝ Վահան Հակոբյանը դատապարտվեցին 18-ական տարվա ազատազրկման:
Երեկ գործադուլ սկսած Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության և վարորդների հետ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի բանակցությունների արդյունքում այսօր առավոտից Արմավիր-Երևան երթուղին աշխատում է բնականոն հունով։