2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Վերջինիս ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:
Մկրտչյանների բազմանդամ ընտանիքն ապրում է Արագածոտնի մարզում՝ Արտենի լեռան հարավարևելյան ստորոտին գտնվող Թաթուլ գյուղում: Մոտ տասը տարի ընտանիքն ապրել է խարխլված տանիքով ու բնակարանային տարրական պայմաններից զուրկ, պանելային կիսակառույց տանը, որի պատերը ցրտից ու խոնավությունից բորբոսնել ու սևացել են:
Oգոստոսի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում:
ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամաններով Փրկարար ծառայության մի շարք ծառայողներ նշանակվել են համապատասխան պաշտոններում, ինչպես նաև ստացել են սպայական կոչումներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։
«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում եւս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:
Ամերիկահայ միլիոնատեր, «Ինստագրամ»-ի աստղ և պոկերի պրոֆեսիոնալ խաղացող Դեն Բիլզերյանի այցը Հայաստան օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նոր մանրամասներ է փոխանցել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ ավազակային հարձակման դեպքից:
Օգոստոսի 23-ին հաղորդվել էր Վրաստանի քաղաքացի Իվան Գոնչարովի անհայտ կորելու մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ ստուգումներ է սկսել բոլոր մարզպետարաններում եւ համայնքապետարաններում։ Մանրամասն ստուգվում են մարզպետարանների, քաղաքապետարանների ու համայնքապետարանների գործունեությունը, հնարավոր չարաշահումները, ընդ որում՝ բավական մեծ կտրվածքով»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այօսրվա համարում:
Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ին, 1988 թ. ծնված Գոռ Մ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղում գտնվող, իրեն պատկանող առանձնատուն են ներխուժել դիմակավորված և զինված 3 անձինք:
Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սեպտեմբերի 1-ին, ժամը 14:00-ից մինչև 18.00-ը Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները կբացվեն երեխաների և նրանց ծնողների առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։
Օգոստոսի 28-ին՝ ժամը 20:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ-Քարակերտ գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 20:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 25 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել (այդ թվում 10 ամսեկան երեխա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին՝ ժամը 21:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակում կատարած անձանցից մեկը ձերբակալվել է:
Զինված հարձակում Արման Մկրտումյանի առանձնատան վրա. նա վիրավոր է:
Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀԷՑ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Երեկ և այսօր ժամը 19:00-ի սահմանում փողոցային մի խումբ առևտրականներ, որոնց ոստիկանությունը տեղահանել էր իրենց գործունեության վայրերից, ՀՀ կառավարության շենքի հետնամուտքի՝ դարպասներ մոտ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում՝ հանդիպում պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով առերևույթ չարաշահումներ են բացահայտվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սոցիալական ապահովության տարածքային բաժնում. մեղադրանք է առաջադրվել 5 անձի։
2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ԱՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության թույլտվության 10 նյութեր:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է «Ճարտարապետության շաբաթ» երևանյան փառատոնի տնօրեն Տաթևիկ Զաքարյանին: