Օգոստոսի 28-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Վաղաշեն համայնքի ղեկավար Արթուր Սուվարյանը պաշտոնավարման ընթացքում չարաշահումներ է թույլ տվել։
ԱՄՆ-ի կողմից հետախուզվող և ՀՀ ոստիկանության կողմից ձերբակալվածթուրք Քեվին (Քեմալ) Օքսուզը նախքան Հայաստան տեղափոխվելն ու այստեղ գործունեություն ծավալելը հակահայկական լոբբիստական գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանը հրապարակում է ոստիկանության պետի հրամանները՝ համակարգի 10 ծառայողի հերթական կոչում շնորհելու վերաբերյալ։
Դպրոցներում դասաժամերի ընթացքում հեռախոսներն արգելելու որոշում և արգելք չկա: «Ֆեյսբուք»-ում հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին:
Օգոստոսի 30-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՄՏԶ-50» մակնիշի տրակտորի վարորդը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի դաշտերում խոտի հակ կապելիս հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել 1956 թ. ծնված Թաթուլ Մկրտչյանին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ժամը 20.05-ին մահացել է:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ «ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, որն էլ շարժվելով առաջ բախվել է դիմացի ցանկապատի ներսում կայանված «ՎԱԶ-21065»-ին:
Գյուղատնտեսական ապահովագրությունը փորձնական կներդրվի Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում և աստիճանաբար կտարածվի ողջ հանրապետությունում: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Վրացի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հայտնվել է հիվանդանոցում: Այդ մասին դերասանն ինքն է հայտնել «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին։
Օգոստոսի 31-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2018թ. սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 5-ից:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 31-ին ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Կեմերովոյում ամֆիթատրոնով եւ շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհի ճարակ դարձած «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի տեղում:
Օգոստոսի 31-ի և սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սուբսիդավորման կարգի փոփոխությամբ գումարը կտրամադրվի գյուղացուն, և ինքն անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Զավարթնոց» օդանավակայանը նոր հավելված է ստեղծել «IOS» և «Android» օպերացիոն համակարգերից օգտվող սմարթֆոնների օգտատերերի համար: Այս մասին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: Անվճար հավելվածը հնարավորություն է տալիս.
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2018թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ը 30,900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոն գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի 3 ավտոմեքենայի և 15 «Honor 9 Lite» սմարթֆոնների խաղարկությանը:
«Նախնական պայմանավորվածությունն արդեն պաշտոնական»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական առաջնահերթություններից է փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցություն տրամադրելը: Գյուղացիական արտադրանքի զգալի մասը տալիս են հենց փոքր ու միջին տնտեսությունները:
Marvel կոմիքսների ստեղծողներից մեկը՝ Հերի Ֆրիդրիխը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից, օգոստոսի 30-ին վախճանվել է 75 տարեկան հասակում:
Գյուղնախարարությունն առաջարկում է կանխիկ գումարով փոխհատուցել գյուղացիներին տրամադրվող փոխհատուցումը` կրած վնասի դիմաց:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ։
Օգոստոսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
Երգիչ եւ պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի հետ հրաժեշտը, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Չայկովսկու անվան համերգասրահում, կսկսվի առավոտյան ժամը 10-ին եւ կտեւի երեք ժամ:
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, երկուսը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Ալագյազ» զորափորձարանում Հայաստանի ռուսական ռազմակայանի երկկողմ վաշտային տակտիկական վարժանքների անցկացման շրջանակներում կապի ստորաբաժանումների զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքներ են սկսվել բարձրլեռնային պայմաններում վերահաղորդիչների օգտագործմամբ:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի օգոստոսի 31-ի 09:00 դրությամբ:
Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, անդրադառնալով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի` Հյուսիսային պողոտա երեկվա այցին, նկատել է, թե ոստիկանության պետն անտեսել է այդ տարածքում կատարվող կենդանիների ապօրինի առուվաճառքը: