Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի կապավորները անօդաչուներ են կիրառել Հայաստանի լեռներում

«Ալագյազ» զորափորձարանում Հայաստանի ռուսական ռազմակայանի երկկողմ վաշտային տակտիկական վարժանքների անցկացման շրջանակներում կապի ստորաբաժանումների զինծառայողների հատուկ մարտավարական վարժանքներ են սկսվել բարձրլեռնային պայմաններում վերահաղորդիչների օգտագործմամբ:

Վարժանքներն սկսվել են «տագնապ» ազդանշանով վերկացով եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջան 100-կիլոմետրանոց երթով:

Վարժանքների ընթացքում կապավորները կատարել են պաշտպանության շրջանի ինժեներային սարքավորման եւ կապի շարժական կետի քողարկման նորմատիվները: Կապի հեռավորությունն ավելացնելու համար վերահաղորդիչներ են գործարկվել անօդաչու թռչող սարքերի համալիրի օգտագործմամբ:

Նաեւ զինծառայողներն անցկացրել են մալուխային գծեր, կապի կայուն ուղիներ են կազմակերպել կառավարման կետի հետ եւ աշխատանքի բաց ու փակ ռեժիմներով ապահովել կայուն կառավարումը երկկողմ դաշտային մարտավարական վարժանքներին մասնակցող ստորաբաժանումների միջեւ:

Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ անցկացվում են օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական վարժանքներին մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, դրանցում գործի է դրված շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս