Բաժիններ՝

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի փոխադրման արգելքի որոշումը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 31-ին ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։

«Դեսպանի հետ զրուցեցինք նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արմեն Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031