Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի համանուն գյուղի կենտրոնում, Արցախյան ազատամարտի եւ Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերում զոհվածների հուշարձանի կողքին բացվեց 2018 թվականի հունվարի 7-ին Արցախի պաշտպանական դիրքերում զոհված զինծառայող Վաչե Չիլինգարյանի կիսանդրին:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդ կնոջ սպանության շարժառիթը, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդու։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:
Սեպտեմբերի 1-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գրիբոեդով գյուղի մի բնակիչ և հայտնել, որ նշված գյուղի Սևակի փողոցում գտնվող իր աղջկա տնից գիշերը գողություն են արել:
Ստամբուլում մահացել է թուրքական կինոմատոգրաֆիայի մեջ մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը:
Սեպտեմբերի 1-ին մեծ հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորման կազմավորման 20-րդ տարեդարձը:
Սեպտեմբերի 2-ին օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ Էջմիածնի Կոմունարների փողոցի տներից մեկի դուռը բաց է, ենթադրում է, որ տնից գողություն են արել, հնարավոր է` տանը մարդ կա:
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 2-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 2-ին, ժամը 07.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն։
«Մենք առաջարկում ենք՝ բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական տեղեկատվական կենտրոն ստեղծել, որպեսզի մեկ միասնական և անվճար հեռախոսահամար լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար։ Այսինքն՝ թեժ գծի նման մի բան ստեղծվի և հանձնվի հավատարմագրային կառավարման ՃՈ ծառայությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանը:
Օգոստոսի 26-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի թիվ 19 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց վրաերթի էր ենթարկել 2003 թ. ծնված Մերի Մարտիրոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Դավթաշենի մայրուղու շինարարական աշխատանքների ավարտական փուլի հետ կապված տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն Գ. Չաուշ-Մելքումով փողոցների հանգույցից դեպի Աշտարակի խճուղի հատվածում:
ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի աշխատակիցները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է.
Առևտրակնների բարձրաձայնած խնդրի մասին վարչապետին զեկուցվելու է այսօր, Aysor.am-ին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Բաղանիսի գնդակոծության մասին։
Ստեփանավանում մի բնակիչ կամավոր ինքնաձիգներ է հանձնել:
Միջազգային երեք կազմակերպություններ ներկայացում են, թե ինչպես է օգտագործվելու «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը Մյանմայի Ռաքայն նահանգում ռոհինջա փախստականների կյանքում դրական փոփոխություն մտցնելու համար։
Ոստիկաններն անչափահասին հայրենիք վերադարձրին:
Գողացված ոսկեղենի հետքերով:
«Տարիներ շարունակ հազարավոր ծնողներ չեն հոգացել անհրաժեշտ ծախսերը, որովհետև…». «Տաշիր» հիմնադրամ
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 3-ի 09:00 դրությամբ:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները սեպտեմբերի 3-ին մասնակցել են հանրապետությունում ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցներում կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով ծառայության երկու աշխատակից կրտսեր խմբից փոխադրվեցին միջին խումբ, իսկ երկու նոր ծառայող համալրեցին ծառայության շարքերը:
Ռուսթավի քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Մարիս արխի բնակավայրում հրդեհը ոչնչացրել է ինկուբատորը՝ 3 հազար ճտերով: Ա
«Առինջ մոլի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: