Վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. նրան պատրաստվում են վիրահատել
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, երկուսը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոսպիտալի պետ գնդապետ ԴանիելՄկրտչյանը:
«Երևանի բնակիչ 23-ամյա Գառնիկ Մկրտչյանի վիճակը ծանր է՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Այժմ պատրաստվում ենք գլխուղեղը վիրահատել: Գառնիկին այսօր լուսադեմին են Երևան բերել, մինչ այդ նա Սպիտակի բժշկական կենտրոնում էր: Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը ստացել է դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ և քունքային շրջանի պատռած վերք, ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- նշեց Մկրտչյանը:
Վթարը տեղի է ունեցել Օգոստոսի 31-ին ժամը 01:00-ի սահմաններում: Մեքենայի վարորդը՝ 22-ամյա Դավիթ Գալստյանը տեղում մահացել է: