Մահացել է Marvel կոմիքսների ստեղծողներից մեկը՝ Հերի Ֆրիդրիխը
Marvel կոմիքսների ստեղծողներից մեկը՝ Հերի Ֆրիդրիխը, որը տառապում էր Պարկինսոնի հիվանդությունից, օգոստոսի 30-ին վախճանվել է 75 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:
Հրատարակությունը նշում է, որ Ֆրիդրիխի մահվան մասին հայտնել է Marvel կոմիքսների հեղինակ եւ խմբագիր Ռոյ Թոմասը, որի հայտարարությունը Facebook-յան իր էջում հրապարակել է Ֆրիդրիխի նախկին գործընկերներից մեկը՝ Թոնի Իզաբելան:
Ֆրիդրիխի առավել հայտնի աշխատանքները նրա կողմից ստեղծվել են 1970-ական թվականների սկզբին: Այսպես, Ֆրիդրիխը մասնակցել է Ֆրանքենշտեյնի մասին կոմիքսների ստեղծման աշխատանքին եւ դարձել գործող անձի՝ Ջոննի Բլեյզի, հեղինակներից մեկը, որին 1973 թվականին շատերը գիտեին որպես Երեւակայական Արշավորդի:
Հրատարակությունը նշում է, որ, բացի Marvel Comics-ից, Ֆրիդրիխը նաեւ աշխատել է Atlas Comics եւ Skywald Publications կոմիքսների հրատարակչական ընկերությունների համար:
Հանդեսի տվյալներով՝ արդեն 1978 թվականին Հերին ավարտել էր կոմիքսներ ստեղծողի իր կարիերան, թեեւ 1993 թվականին մասնակցել է Topps Comics հրատարակչական տան Bombast կոմիքսների շարքի ստեղծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: